21 սեպտեմբերի 2024 - 16:01 AMT
Ֆրանսիայի դեսպան․ Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը։ Նա այդ մասին հայատառ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավոր Անկախության տոնը: Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ»,–ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 21–ին Հայաստանի ժողովուրդը նշում է Անկախության 33-րդ տարեդարձը։