Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին՝ Անկախության տոնի առթիվ։
Ուղերձում նշվում է. «Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստա′ն: Կարևորում եմ մեր ժողովուրդների միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ խնդիրների շուրջ՝ լինի խաղաղություն և բարգավաճում, թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն, որոնք օգուտ կբերեն մեր ապագա սերունդներին առաջիկա տարիներին», - նշել է նա։
Նա նաև ջերմ բարեմաղթանքներ է հղել նախագահին և հայ ժողովրդին իր և կնոջ անունից։