Աննա Ամրոյանը (76 կգ) դարձավ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Նա երկամարտում գրանցել է 228 կգ արդյունք: Ամրոյանը նաև փոքր բրոնզ է նվաճել հրում վարժությունում` գլխավերևում պահելով 128 կիլոգրամանոց ծանրաձողը, հայտնում է Sputnik Արմենիան։
Սեպտեմբերի 20-ին ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ նաև Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը։
Երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է Իսպանիայի Լեոն քաղաքում։