Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը, որը պաշտոնական այցով Երևանում, հայտարարել է, որ Կիպրոսի Հանրապետությունը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը։
Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Վասիլիս Պալմասը նշեց, թե Կիպրոսը սատարում է բոլոր տարաձայնությունների խաղաղ կարգավորումը, հայտնում է Aysor.am-ը։
«Կիպրոսը հանձնառու է որպես կայունության հենասյուն էլ ավելի ամրապնդել խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում»,-ասել է կիպրացի նախարարը։
Նա նշել է, որ Հայաստանը և Կիպրոսը տարիներ շարունակ արդեն ձևավորել են զարգացող հարաբերություններ և համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտներում:
«Մեր համագործակցությունըբ ներառում է ռազմական անձնակազմի փոխադարձ այցեր, ընդհանուր զորավարժություններ և վարժանքներ, ինչպես նաև՝ պաշտպանական գնումների ոլորտը։ Գերազանց են մեր հարաբերությունները։ Անշուշտ, կա ներուժ էլ ավելի ամրապնդելու այդ համագործակցությունը»,-ասել է նախարարը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսիպաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը: