Սեզոնային սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքում, որպես կանոն, հակաբիոտիկները չեն օգնում: Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման և բուժման արդյունավետության նվազեցման, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
ԱՆ-ն հիշեցնում է նաև, որ հակաբիոտիկները կյանք փրկող դեղեր են, ուստի պետք է պահպանել արժեքավոր այդ ռեսուրսը և անհարկի չընդունել` հնարավորություն տալով ապագա սերունդներին ունենալու էֆեկտիվ հակամանրէային դեղեր վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժման նպատակով: