13 հունիսի 2002 - 22:58 AMT
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏՎԻՆ
Երեկ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոների հետ: Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար օգնության ցուցաբերմանը եւ ԼՂՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների զարգացմանը վերաբերող հարցեր: Նույն օրը Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնեն կոնգրեսում ընդունելություն են կազմակերպել ԼՂՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պատվին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: