26 սեպտեմբերի 2024 - 11:35 AMT
Մակրոնը՝ ՄԱԿ–ում․ Ֆրանսիան ՀՀ կողքին է՝ ի դեմս Ադրբեջանի ճնշումների և տարածքային խնդիրրների

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ի դեմս Ադրբեջանի ճնշումների և տարածքային խնդիրրների։

Նա կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Հայաստանին՝ «ապահովելու խաղաղ բանակցությունների հաջողությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանումը»։

«Միջազգային հանրությունը պետք է աջակցի, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, միջազգային ճանաչված սահմանները պահպանվեն», - հայտարարել է Մակրոնը։

Ադրբեջանական կողմն անմիջապես արձագանքել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ասել է, թե դա Ֆրանսիայի կողմնակալ վերաբերմունքի ևս մեկ դրսևորում է։

«Անընդունել է, որ Հայաստանին լանորեն զինող ու ռևանշիզմի պատրաստող Ֆրանսիան ադրբեջանական կողմին է մեղադրում ճնշումների համար», - ասել է Հաջիզադեն:

Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։