26 սեպտեմբերի 2024 - 16:17 AMT
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Հայաստանը ներկայացնող 18-ամյա Էմմա Պողոսյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։

Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացվող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում Էմմա Պողոսյանը հանդես է գալիս մինչև 81 կգ քաշային կարգում։

Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 133 կգ կշռող ծանրաձողը:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աննա Ամրոյանը նվաճել էին երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալները: