16 մայիսի 2009 - 00:01 AMT
Չորս հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Չեխիայում ընթացող միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ
Չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում շարունակվող բռնցքամարտի միջազգային մրցաշարում չորս հայ մարզիկներ, այդ թվում Ցոլակ Անանիկյանը (91կգ), Անդրանիկ Հակոբյանը (75կգ), Ազատ Հովհաննիսյանը (57կգ) եւ Հովհաննես Դանիելյանը (51կգ) ` մտնելով կիսաեզրափակիչ, արդեն ապահովել են բրոնզե մեդալները:
Կիսաեզրափակիչներում Ցոլակ Անանիկյանը (91կգ) ուժերը կչափի Չեխիայի ներկայացուցչի հետ, իսկ Հովհաննես Դանիելյանը (51կգ) եւ Ազատ Հովհաննիսյանը (57կգ)` համապատասխանաբար հունգարացու եւ մոլդավացու հետ:
Հրաչիկ Ջավախյանը, ով հանդես է գալիս իր համար նոր` 64 կգ քաշային կարգում, զիջել է իռլանդացի բռնցքամարտիկին: Մեկ օր առաջ անհաջող հանդես եկան Դերենիկ Գիժլարյանը (54 կգ ք/կ), Արա Փուլուզյանը (60 կգ ք/կ) եւ Սամվել Մաթեւոսյանը (69 կգ ք/կ), պարտություն կրելով առաջին իսկ մենամարտում: