26 սեպտեմբերի 2024 - 13:39 AMT
Հոկտեմբերի 15–ից դեկտեմբերի 20–ը վարժական հավաքներ կանցկացվեն

Հոկտեմբերի 15–ից դեկտեմբերի 20–ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։

Վարժական հավաքների անցկացման նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ։

Հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններ ունենալով։