26 սեպտեմբերի 2024 - 13:40 AMT
«Հայկական ավիաուղիները» Երևանից Վոլգոգրադ թռիչքներ կիրականացնի

«Հայկական ավիաուղիներ» (Armenian Airlines) ավիաընկերությունը դեկտեմբերի 1-ից մեկնարկելու է Երևան - Վոլգոգրադ - Երևան երթուղով չվերթեր:

Դրանք կիրականացվեն շաբաթական 1 անգամ՝ յուրաքանչյուր կիրակի, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: