Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմն է ընտրել «Օսկարի» 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար:
Ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որն ապրում է Արցախի գեղատեսիլ գյուղում և երազում է ատամնաբույժ դառնալ, գրում է Panorama.am-ը deadline.com-ի վրա հղումով։
Վրեժի կյանքը կտրուկ փոխվում է, երբ պատերազմը վերսկսվում է, և նա ստիպված ընտանիքի հետ հեռանում է Արցախից։ Պատերազմի ավարտից հետո վերադառնում է ավերված հայրենիք: Վրեժը միաժամանակ դիմակայում է նոր դաժան իրողություններին, պատրաստվում ապագա մարտերին, պայքարում իր տրավմաների հետ:
Ֆիլմն արդեն ցուցադրվել է Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնում, իսկ երևանյան պրեմիերան կայացել է «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնում։
Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: