Հոկտեմբերի 4-ին Սարդարապատում տեղի կունենա The Science of Leadership կոնֆերանսը, որի գործընկերն է Evoca-ն։
Ոչ թե պարզապես սովորել՝ ինչ է առաջնորդությունը, այլ կիրառել այն։ Ով մասնակցել է Cascade People & Business-ի կողմից կազմակերպված կոնֆերանսներից գոնե մեկին, գիտի, որ այնտեղ ոչ միայն սովորում են, այլ ձեռք են բերում փորձ։
Evoca-ն եղել է 2021-ին անցկացված The Symphony of Leadership կոնֆերանսի գլխավոր հովանավորը, ինչպես նաև 2023-ին կայացածThe Nature of Leadership կոնֆերանսի Keynote Speaker Joni Peddie-ի ելույթի գործընկերը։
12 տարվա ընթացքում կոնֆերանսն իր շուրջ է համախմբել միջազգային հայտնի խոսնակների և ավելի քան 3500 մասնակցի մոտ 40 երկրից։ Այս տարվա թեման է The Science of Leadership, որը կենտրոնանալու է անընդհատ փոփոխվող աշխարհում անվերջ հետապնդող մարտահրավերների վրա, որտեղ մարդկային ուղեղը պետք է օգտագործի AI-ը՝ ավելի լավ արդյունքների և արդյունավետ առաջնորդության համար:
Այս տարի կոնֆերանսի մասնակիցներին սպասվում է՝
- 3 գլխավոր խոսնակի ելույթ,
- 2 սեսիա ձեր ընտրությամբ,
- ամբողջ օրվա սնունդ՝ ներառյալ գալա ընթրիք
- խմիչքներ և կոկտեյլներ,
- նեթվորքինգ և թիմային ծրագրեր,
- էքսպո և տուր թանգարանում,
- անվճար shuttle ավտոբուսներ (քաղաքի կենտրոնից մինչև միջոցառման վայր և հակառակ ուղղությամբ)
3 գլխավոր խոսնակներն են՝
1.Nadia Ait
2.Ahmed Adel
3.Igor Khalatian
«Նրանց ելույթից հետո միասին կպարզենք՝ ինչպե՞ս կարող է AI-ն փոխել խաղի կանոնները ու այլևս երբեք աշխարհին նույն կերպ չենք նայի։
Այսպիսով, AI դարաշրջանում դուք կհասկանաք, թե ինչո՞ւ է հուզական և ոչ խոսքային ինտելեկտի զարգացումն այդքան կարևոր, կկարողանաք կատարել չոր ընտրություն և գեներացնել նոր գաղափարներ, կծանոթանաք արհեստական ինտելեկտի այնպիսի գործիքների հետ, որոնք հեղափոխում են առաջնորդության վերաբերյալ մեր ընկալումները։
Սպասում ենք բոլորիդ հոկտեմբերի 4-ին Սարդարապատում The Science of Leadership կոնֆերանսին՝ միասին կիսելու ոլորտում լավագույնների գիտելիքներն ու փորձը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Evocabank-ը, լինելով նորարար և թվային, շարունակաբար ներդրումներ է անում կրթության և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ երիտասարդության համար ստեղծելով մեծ հնարավորություններ։