27 սեպտեմբերի 2024 - 18:06 AMT
Մինչև տարեվերջ դեռևս կարելի է 0% մաքսատուրքով 454 էլշարժիչով մեքենա ներմուծել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ։

Կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։

7400-ը գերազանցող յուրաքանչյուր հաջորդ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցի ձևակերպման համար ԵՏՄ ընդհանուր կանոններով սահմանված կարգով 2024 թվականին կկիրառվի 15% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ, հայտնում է Factor.am-ը։