30 սեպտեմբերի 2024 - 12:18 AMT
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներnվ հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա

Սեպտեմբերի 29-ի ֆրանսիական Վալանսի Ժան-Ժերմեն մարզադաշտում D5 ֆուտբոլային խմբի հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և թուրքերի միջև: Թուրք երկրպագուները խաղի ընթացքում վազել են խաղադաշտ՝ հարձակվելով հայազգի խաղացողների վրա։ Նրանք նաև դանակներ են ունեցել։ Այդ մասին հայտնել է Nouvelles d'Arménie-ն։

Միջադեպը տեղի է ունեցել երկու սիրողական ակումբների՝ թուրք խաղացողներ ունեցող Turquoise-ի և հայ խաղացողներ ունեցող ՀՄԸՄ-ի թիմերի առաջին հանդիպման ժամանակ, գրում է Panorama.am-ը։

Zartonk Media-ն գրում է, որ վիրավորում ստացած երկու հայ խաղացողներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Հայկական ակումբը հաղթել է 2։0 հաշվով։