30 սեպտեմբերի 2024 - 18:50 AMT
Դեսպան․ ԱՄՆ-ն հպարտությամբ աջակցում է ՀՀ կայուն տնտեսական զարգացմանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, հանդես գալով «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի մասնակիցների առաջ, ընդգծել է, որ Հայաստանը բաց է բիզնեսի համար։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հպարտությամբ աջակցում է հայ-ամերիկյան կոմերցիոն կապերի ամրապնդմանը և Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։

Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կդիտարկվեն կոմերցիոն կապերի ընդլայնման և տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հեռանկարներն ու հնարավորությունները։