16 մայիսի 2009 - 00:17 AMT
Հայաստան Թուրքիա հանդիպումը կսպասարկի Բելգիայի մրցավարական բրիգադը
Հայաստան Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպման գլխավոր մրցավարն է` Քրիստոֆ Վիրանը: Հունիսի 9-ին ժամը 20:00-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի Հայաստան Թուրքիա հանդիպումը կսպասարկի Բելգիայի մրցավարական բրիգադը` Քրիստոֆ Վիրանի գլխավորությամբ, հաղորդել է ՀՖՖ-ի մամլո ծառայությունը: Նրան կօգնեն Տոմ Դենսն ու Իվ Դե Նեվը: 4-րդ պաշտոնյան է Ժան-Բապտիստ Բուլտինկը:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական ընտրանին ընդգրկված է Եվրո 2011-ի ընտրական 2-րդ խմբում, որտեղ հանդես են գալիս նաեւ Թուրքիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Վրաստանի եւ Էստոնիայի երիտասարդական հավաքականները: