Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ՝ տեղեկացնելով, որ Իրանը պատերազմ չի ուզում, բայց չի էլ վախենում դրանից։
Նա ասել է, որ Թեհրանն օգտվել է օրինական պաշտպանութւյան իր իրավունքից, համաձայն ՄԱԿ կանոնադրության, իսկ գրոհի թիրախում «բացառապես ռազմակայաններն էին», գրում է «Կոմերսանտը»։
Նա զգուշացրել է «բոլոր երրոդ կողմերին» հակամարտությանը միջամտելու վտանգի մասին։
Ֆրանսիայի ԱԳՆ–ն հաստատել է, որ այդ երկրի զինված ուժերը մասնակցել են Սրայելի տարածքին Իրանի հրթիռային հարվածները հետ մղելու գործողություններին, գրում է ՏԱՍՍ–ը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ–ն իր աջակցությունն է հայտնել Իսրայելին և սատարել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ամերիկացի զինվորականներին օգնել Իսրայելին խոցել իրանական հրթիռները։
Ֆրանսիան նաև դատապարտել է Իրանի հարվածն Իսրայելի տարածքին և հաստատել իր հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը»,–ասվում է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նվում է նաև, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժոն Նոել Բարոն կրկին կայցելի Մերձավոր Արևելք։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28–ին, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին իր ուղերձում դատապարտել էր Իսրայելի գործողությունները Լիբանանում և հայտարարել, որ դիմադրության բոլոր ուժերւ «Հեզբոլլահի» կողքին են Իսրայելի դեմ նրա պայքարում։
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերը Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել։ Իրանի ղեկավարությունն այդ հարձակումը վրեժ է համարում «Համասի» և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահի» առաջնորդների սպանության համար: Իսրայելական կողմը հայտարարել է, որ Իրանից ընդհանուր առմամբ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բնակչությունը պատսպարվում էր հրթիռակոծությունից ապաստարաններում։
Հոկտեմբերի լույս 1–ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային ռազմական գործողություն է սկսել Լիբանանի հարավում։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «սահմանափակ» գործողություններ է իրականացնում սահմանամերձ շրջաններում ռազմականացված «Հեզբոլլահ» շարժման դեմ։