4 հոկտեմբերի 2024 - 13:21 AMT
Կալիֆոռնիայի նահանգապետն ուզում է ՀՀ այցելել

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Մեխիկոյում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ, որը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել։ Այդ մասին Արշակյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մեխիկոյում հանդիպեցինք և մտքեր փոխանակեցինք Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ, ով նույնպես մասնակցում էր Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալությանը։ Նահանգապետը ցանկություն և հույս հայտնեց, որ առաջիկայում կկարողանա այցելել Հայաստան»,- ասվում է գրառման մեջ։

Արշակյանը հոկտեմբերի 1-ին Մեխիկոյում մասնակցել է երկրի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաում Պարդոյի երդմնակալության արարողությանը։

Photo. AP