5 հոկտեմբերի 2024 - 13:09 AMT
Սյունիքում մոտ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել, 2 ձերբակալված կա

Ոստիկանները Սյունիքում մոտ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 9․20-ի սահմաններում, իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը տեսնելով ոստիկաններին գետնին են գցել 3 փաթեթ։ Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժին, իսկ մեքենան վերցվել է հատուկ հսկողության։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են մոտ 9 կգ 330 գ մարիխուանայի, 1 կգ150 գ մեթամֆետամինի, մոտ 510 գրամ ափիոնի և մոտ 530 գրամ հերոինի նմանվող զանգվածներ։

Ձերբակալվածները ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքերը պարզվում են։