7 հոկտեմբերի 2024 - 12:46 AMT
ԱԳՆ խոսնակ. Մոսկվայում Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում նախատեսված չէ

Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձին հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին հայտնել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Հոկտեմբերի 7–ին Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ևս մասնակցելու է նիստին։

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։