7 հոկտեմբերի 2024 - 15:25 AMT
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում`hոկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին և 12-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։

Երևանում՝ hոկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8–ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +28 աստիճան։