Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում գտնվող իր երկրի քաղաքացիները հոկտեմբերի 9-ին ծովային ճանապարհով կտարհանվեն:
«Մեր նավերի ընդհանուր տարողունակությունը մոտավորապես 2000 ուղևոր է»,-ասվել է հայտարարությունում, հայտնում է Ermenihaber-ը։
Նշվել է, որ անհրաժեշտության պարագայում տարհանման գործընթացը կարող է տևել օրեր, իսկ քաղաքացիներին Թուրքիայում ընդունելու և նրանց ապրուստը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են:
«Բացի այդ, տարհանման համար գործուղված մեր նավերը Լիբանանին կփոխանցեն նաև մեր հումանիտար օգնությունը»,-նշվել է հաղորդագրությունում:
Հոկտեմբերի լույս 1–ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային ռազմական գործողություն է սկսել Լիբանանի հարավում։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «սահմանափակ» գործողություններ է իրականացնում սահմանամերձ շրջաններում ռազմականացված «Հեզբոլլահ» շարժման դեմ։