9 հոկտեմբերի 2024 - 17:30 AMT
Երևան–Սևան ճանապարհին ուղևորատար GAZel է շրջվել. Կա 7 տուժած և 2 զոհ

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. գազի արտահոսք է գրանցվել։

Պարզվել է, որ Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Նախնական տվյալներով` կա 7 տուժած և 2 զոհ: Տուժածներից հինգի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: