Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Աշխաբադի միջազգային օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է Թուրքմենստանի տրանսպորտի և կոմունիկացիաների գործակալության գլխավոր տնօրեն, փոխվարչապետ Մամմետհան Չակիև Բերդիմուրադին, հայտնում է Արմենպրեսը։
Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահը հոկտեմբերի 11-ին հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Նախագահն այցի շրջանակներում կմասնակցի նաև թուրքմեն բանաստեղծ Մահտումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված միջազգային համաժողովին։