11 հոկտեմբերի 2024 - 17:33 AMT
Շների համար առանձնացված զբոսայգիներն ավելանում են

Երևանում 2020-2024 թվականներին կառուցվել է շների համար առանձնացված 6 զբոսայգի՝ Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջաններում:

Նոր Նորքում և Քանաքեռ-Զեյթունում արդեն 2-րդն է կառուցվում, Դավթաշեն, Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջաններում էլ նախագծման փուլում են, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Զբոսայգիները բաժանված են երկու մասի՝ մեծ և փոքր շների համար, որոնցում էլ. Համապատասխանաբար, տեղադրվում են խաղասարքեր և վարժասարքեր:

Լուսավորության, ջուր, ստվեր. կենդանիները հարմարավետ պայմաններ ունեն: