11 հոկտեմբերի 2024 - 18:41 AMT
ԱԽ քարտուղարը կմեկնի Պրահա և Բեռլին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց կկատարի Չեխիա և Գերմանիա:

Հոկտեմբերի 14-ին Գրիգորյանը Պրահայում կմասնակցի «Ֆորում 2000» կոնֆերանսին: Կոնֆերանսը կրում է «Ժողովրդավարության վճռականության և կայունության ապացուցում» խորագիրը: Գրիգորյանը կունենա նաև աշխատանքային հանդիպումներ:

ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ ևս նախատեսված են աշխատանքային հանդիպումներ: