14 հոկտեմբերի 2024 - 11:43 AMT
ՀՀ սամբոյի հավաքականը 9 մեդալ է նվաճել պատանիների ԱԱ–ում

Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացել է Սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ, հայտնում է Սաբոյի ֆեդերացիան։

Հայ մարզիկները նվաճել են 2 արծաթ և 7 բրոնզ։

«Եռօրյա մրցումները բավականին լարված էին, հագեցած էմոցիաներով, հույզերով և սպասելիքներով»,- ասված է հաղորդագրության մեջ։