Ժնևում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:
Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումներ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սպասվում է նաև նրա հանդիպումը Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբինա Գաֆարովայի հետ։ Սիմոնյան-Գաֆարովա վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսին Ժնևում։ Այս հանդիպումից մանրամասներ հայկական կողմը չէր հաղորդել։ Ադրբեջանական կողմը միայն նշել էր, որ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները քննարկել են Ազգային ժողովների ներդրումը խաղաղության գործընթացին։