Ավարտվել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծրագրի մոտ մեկ ամիս տևած հանրային քվեարկության գործընթացը: Քվեարկության էր դրված 2 նախագիծ՝ «Կասկադ այգիներ» և «Կասկադ մշակութային հանգույց»
«Ակտիվ քաղաքացի» հարթակում դրված «Կասկադ այգիներ» նախագիծն արժանացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 44.4%-ի, իսկ «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը՝ 55.6 %-ի հավանությանը: