Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Խլոյանը (97կգ) աշխարհի չեմպիոնի կոչում է նվաճել Ալբանիայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկաննների Աշխարհի առաջնությունում։
Եզրափակչում նա 11։6 հաշվով հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Աբուբակր Խասլանխանովին և ոսկե մեդալ ստացել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Կիսաեզրափակիչում Խլոյանը ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի հետ գոտեմարտում հաղթել էր 3:3 հաշվով՝ հնարքի շնորհիվ։
Շանթ Խաչատրյանն արծաթ է նվաճել։ Նա եզրափակչում մրցել է վրացի Գիորգի Չխիկվաձեի հետ և դարձել փոխչեմպիոն։