2 նոյեմբերի 2024 - 15:54 AMT
Միսաք Մանուշյանի կիսանդրու նախագծերի բաց մրցույթ է հայտարարվել

Երևանի քաղաքապետարանը Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրու նախագծերի բաց մրցույթ է հայտարարել։

Կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին:

Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, լուսանկարել մանրակերտը երեք դիրքից և, անհրաժեշտ հայտաձևն ուղարկելով համապատասխան էլհասցեին, փաթեթը ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը:

Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի մեկուկես միլիոն դրամով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ համապատասխանաբար՝ մեկ միլիոն և հինգ հարյուր հազար դրամով (մրցույթի չչեղարկման պարագայում):

Մանրակերտն իր պատվանդանով պետք է ներդաշնակի տեղադրման վայրին (հավելված 5): Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը,

Կիսանդրին, պատվանդանն ու քանդակի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և վերջինիս գեղագիտությանը:

Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել 1 մանրակերտի տարբերակ:

Մրցանակակիրներին հայտնի կդառնան 2025–ի մարտի 7-ին։

Մանուշյանը Ֆրանսիայի ազգային հերոս է, հետմահու պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշանով, նրա անունով է կոչվել Փարիզի փողոցներից մեկը՝ ի նշան երախտագիտության և հիացմունքի: 2023-ի թետրվարի 21–ին նրա աճյունը կվերահուղարկավորվի Փարիզի Պանթեոնում։ Նա Դիմադրության առաջին օտարերկրացի և կոմունիստ մարտիկն է, որը հուղարկավորվել է Պանթեոնում։ Փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվել է Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։