5 նոյեմբերի 2024 - 12:28 AMT
Սրբուհի Գալյանը` արդարադատության նախարար

Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասվում է հրամանագրում։

Նոյեմբերի 4-ին Գալյանն ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, որում համակարգում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը։

Ավելի վաղ ՔՊ վարչությունը որոշել էր նախարարի պաշտոնում առաջադրել Գալյանի թեկնածությունը։