6 նոյեմբերի 2024 - 15:27 AMT
ՔՊ–ում որոշել են ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նոյեմբերի 5–ի նիստում որոշել է կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բացի այդ, ԱԺ ՔՊ խմբակցությանը կառաջարկեն քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի թեկնածուի պաշտոնի համար։

Գարեգին Բաղրամյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու դիմում էր գրել հոկտեմբերի 10–ին։ Նա պաշտոնը զբաղեցնում էր 2019–ից։