Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից , տեղեկացնում է Factor.am-ը։
Գերատեսչությունից, սակայն, Հայրապետյանի հրաժարականի պատճառների մասին չեն հայտնել։
Արմեն Հայրապետյանը 2023–ի փետրվարին էր նշանակվել Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում։ Մինչ այդ Հայրապետյանը զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը։ Նա փոխնախարարի պաշտոնից ազատվել էր 2022-ի դեկտեմբերի 29-ին։