Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Նա այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Նա հույս է հայտնել, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի կխորանան։
«Ամենաանկեղծ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ 47-րդ ընտրված նախագահին։ Ակնկալում ենք հետագայում համատեղ խորացնել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները։ Մաղթում եմ նորընտիր նախագահին և նրա թիմին հաջողություններ հետագա գործունեության մեջ»,- ասվում է գրառման մեջ։
Նախընտրական արշավի վերջում Թրամփն անդրադարձել էր նաև հայկական թեմային՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ և հեռախոսազրույց ունենալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։