8 նոյեմբերի 2024 - 14:00 AMT
ԱՄՆ–ում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններն ու զարգացումները Հարավային Կովկասում

Նոյեմբերի 7-ին ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի (IRF) գործադիր տնօրեն Փիթեր Բերնսի և Save Armenia քրիստոնեահուդայական միության տնօրեն Մաթիաս Պերտուլայի հետ, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումներին, ներառյալ՝ խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց հանձնառու է Հայաստանը:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել և ընդլայնել համագործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։