8 նոյեմբերի 2024 - 14:23 AMT
«Գիտության շաբաթը» ամփոփվել է․ Տեղի է ունեցել Cerebrum Intellectus-ի դասընթաց

Օրերս «Գիտության շաբաթ» փառատոնի շրջանակում ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Cerebrum Intellectus-ի դասընթաց։ Դասընթացը վարել է Fastex-ի կրթական գծով խորհրդական Սերգեյ Թանթուշյանը։ Վերջինս հանդիպում է ունեցել Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների հետ, կիսվել ոլորտային կարևոր մանրամասներով և պատասխանել պատանիների հարցերին։

Թանթուշյանը կարևորել է հանրակրթական դպրոցների աշակերտների հետ այս ձևաչափով հանդիպումերը։ Դասընթացների նպատակն է համախմբել արվեստի և բիզնեսի ոլորտների փորձագետներին և նորարարական կրթություն մատուցել երիտասարդ սերնդին։

Հոկտեմբերի 5-ին մեկնարկած «Գիտության շաբաթ» փառատոնին մասնակցել է ավելի քան 34 կազմակերպություն, որոնց թվում են եղել գիտական ինստիտուտներ, լաբորատորիաներ, համալսարաններ և նորարարական ընկերություններ, այդ թվում՝ Fastex-ը։ Փառատոնի ընթացքում ավելի քան 20,000 այցելու մասնակցել է գիտափորձերի և սեմինարների։

Fastex-ի կրթական ծրագրերը կլինեն շարունակական։ Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացների վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: