ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը «Վալդայ» համաժողովի շրջանակում ասել է, որ Հայաստանը տրամադրված է համագործակցել ՌԴ հետ, իսկ ՀԱՊԿ–ի անդամության հարցը պարզ կդառնա ժամանակի ընթացքում։
«Ես կարծում եմ, որ Հայաստանը տրամադրված է համագործակցել ՌԴ-ի հետ, իսկ ՀԱՊԿ–ի հարցում կապրենք՝ կտեսնենք»,–ասել է նա։
Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ դիրքորոշման մեջ տեկտոնական փոփոխություններ են կատարվել և հայ ժողովրդին ժամանակ է պետք նոր ռազմավարական որոշումների համար, հայտնում է Life.ru-ն։
Նա նաև ասել է, որ հայ հանրության շրջանում տարբեր դիրքորոշումներ գոյություն ունեն։
«Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի դիրքորոշման մեջ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, տեկտոնական փոփոխություններ տեղի ունեցան։ Այնպես որ, հայ ժողովրդին ժամանակ է պետք իր համար նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար»,–ասել է նա։
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ Վաշինգտոնը համառորեն դրդում է Երևանին «ազգային ինքնասպանության»՝ մղելով ՀՀ–ին հրաժարվել արժեքներից ու ավանդույթներից։ Նշվում է նաև, թե ՀՀ–ին դրդում են հրաժարվել ԵԱՏՄ գործընկերների հետ շահավետ տնտեսական կապերիc, ՀԱՊԿ–ից։