«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մադրիդ։ Այդ մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը:
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը տեղի կունենա Մադրիդում նոյեմբերի 16-ին։ 2023 թվականին «Մանկական Եվրատեսիլը» կայացել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում նոյեմբերի 26-ին։ Մրցույթում հաղթել է ֆրանսիացի Զոի Քլուզուրը «Cœur» երգով։