9 նոյեմբերի 2024 - 16:41 AMT
ՀՀ-ից 15 ուսանող Մոսկվայի քաղաքապետից կրթաթոշակ կստանա

Հայաստանից 15 ուսանող դարձել են Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակի հաղթող, հայտնում է Երևանում Մոսկվայի տան մամուլի ծառայությունը։

Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակային ծրագրի հոգաբարձուների խորհրդի նիստում հրապարակվել են 2023-2024 ուսումնական տարվա ամառային նստաշրջանի արդյունքներով պատվավոր կրթաթոշակ ստացած 15 հայ ուսանողների անունները, հայտնում է Sputnik Արմենիան։

Հայաստանում ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմինե Թյությունջանը նշել է, որ ավանդաբար 15 կրթաթոշակ է հատկացվում Ռուս-Հայկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Բրյուսովի անվան համալսարանի, Վանաձորի և Շիրակի համալսարանի ուսանողներին։

Կրթաթոշակառուներն ընտրվել են ակադեմիական առաջադիմության, ռուսերենով սովորելու, սոցիալական ակտիվության և ֆինանսական վիճակի չափանիշներով։ Բոլոր դափնեկիրներին հանձնվել են նաև Մոսկվայի հայրենակիցների տան պատվոգրեր և նվերներ։