11 նոյեմբերի 2024 - 18:47 AMT
Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո ունի 3 միավոր

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցող Ռոբերտ Հովհաննիսյանը 3 խաղափուլից հետո ունի 3 միավոր:

Վերջին խաղափուլում Ռոբերտը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Միսրաթդին Իսկանդարովին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Արամ Հահոբյանը ունի 2.5 միավոր: Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը, Էրիկ Գասպարյանը և Դավիթ Գևորգյանը ունեն 2 միավոր:

Հայկ Մարտիրոսյանը և Հայկ Երիցյանը ունեն 1.5 միավոր:

4-րդ խաղափուլը մեկնարկել է նոյեմբերի 11-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:

2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 7-ին և կտևի մինչև 20-ը։