ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է The Washington Post–ի հրապարակումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ։
«Չի եղել խոսակցություն»,–ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, գրում է Interfax-ը։
Ըստ նրա, դա այն տեղեկատվության որակի վառ օրինակ է, որն այժմ հրապարակվում է երբեմն նույնիսկ բավականին հարգված լրատվամիջոցներում։
«Դա ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Դա բացարձակ հորինվածք է, ուղղակի սուտ տեղեկատվություն»,–ասել է նա։
Նոյեմբերի 10-ին գրել է The Washington Post-ը, վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայի պատերազմը։ Անանուն աղբյուրները The Washington Post-ին ասել են, որ ԱՄՆ նախագահը ռուսաստանցի իր գործընկերոջը կոչ է արել չսրել պատերազմն Ուկրաինայում, ինչպես նաև «պատերազմի շուտափույթ լուծման հարցում» բանակցությունների հետաքրքրություն է հայտնել։