13 նոյեմբերի 2024 - 12:20 AMT
ՀՀ–ն նոր դեսպաններ ունի Ուգանդայում, Ռուանդայում և Կատարում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել Ուգանդայում, Ռուանդայում և Կատարում։

Տիգրան Գևորգյանը նշանակվել է Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա):

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Ուգանդայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա), ինչպես նաև Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)։