ՀՀ–ն 50 մլն եվրոյի վարկ կվերցնի որպես բյուջետային աջակցություն։ Գործադիրը հավանություն է տվել համաձայնագրի վավերացմանը, որը ստորագրվել է նոյեմբերի 12–ին։
Խոսքը ՀՀ–ի և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման 2–րդ ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման մասին է։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ «նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես օրինակ` Լեռնային Ղարաբաղի փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցությունը»։
Սահմանադրական դատարանում հաստատում ստանալուց հետո համաձայնագիրը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։