Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին տրամադրվող աջակցության շարունակականությունը։ Նման որոշում է կայացվել կառավարության նիստում։
Նախատեսվում է ապահովել պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին ևս երկու ամիս ՝ 300 հազար դրամ սոցիալական աջակցության տրամադրումը:
Այդ նպատակով կհատկացվի 6.6 մլն դրամ: