16 նոյեմբերի 2024 - 11:31 AMT
Միրզոյանն ու Բարոն կշարունակեն բոլոր ուղղություններով հայ-ֆրանսիական գործընկերության խորացման ջանքերը

Նոյեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Նրանք պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև բոլոր ուղղություններով գործընկերության հետագա խորացմանը միտված ջանքերը, այդ թվում՝ երկու նախարարությունների սերտ փոխգործակցության միջոցով:

Քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ:

Միրզոյանն ու Բարոն խոսել են հայ–ֆրանսիական հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկայից

Նրանք կշարունակեն բոլոր ուղղություններով գործընկերության հետագա խորացմանն ուղղված ջանքերը

Նոյեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ՝ քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր:

Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև բոլոր ուղղություններով գործընկերության հետագա խորացմանը միտված ջանքերը, այդ թվում՝ երկու նախարարությունների սերտ փոխգործակցության միջոցով:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան լիովին աջակցում է նախաձեռնություններին, որոնք ուղղված ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության խթանմանը, այդ թվում՝ ՀՀ–ի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։