Նոր շարժասանդուղքներ են տեղադրվում Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում: Այդ մասին տեսանյութ է հրապարակվել կառավարության ֆեյսբուքյան էջում։
«Վերջին 2 տարվա ընթացքում Մետրոպոլիտենում ենթակառուցվածքների զարգացման համար ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվել: Պետության ընդհանուր ներդրումը 308 միլիոն դրամ է»,- ասվում է գրառման մեջ:
Գործարանային կայարանում աշխատանքները նախատեսում են ավարտել մինչև տարեվերջ։