19 նոյեմբերի 2024 - 17:34 AMT
Հովիկ Աղազրայանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազրայանն առերես հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում, հայտնում է «Փաստինֆոն»։

Նշվում է, որ խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ:

Աղազարյանն այս պահին վարույթով վկայի կարգավիճակ ունի։

Ամիսներ առաջ էլ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ մի կին դիմել է իրավապահներին և հայտնել, որ Աղազարյանին խոշոր չափերի գումար է տվել՝ քաղաքապետարանի կողմից շինթույլտվություն տրամադրելու հարցում օժանդակելու համար, սակայն պատգամավորը զրպարտություն էր որակել քաղաքացու կողմից հայտնած տվյալները: