Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ՝ օգտատեր չհանդիսացող անձանց և օգտատերերին գովազդային հաղորդագրություններ ուղարկելու առնչությամբ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։
«Բոլոր այն քաղաքացիներին, որոնք չհանդիսանալով Goodwin-ի, Adjarabet-ի, Vbet-ի և Totogaming-ի օգտատեր՝ ստանում են գովազդային բնույթի հաղորդագրություններ (sms, viber, whatsapp, էլ. փոստ և այլն,) ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի վերաբերյալ, hորդորում ենք դիմեն Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը»,- ասվում է ՄՊՀ-ի հաղորդագրության մեջ: